Բաժիններ՝

Նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում. հայտարարություն

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի ՀՖՖ նախագահ և գործադիր կոմիտեի նոր կազմ։ Հայկական ֆուտբոլի համար այս վճռորոշ իրադարձությունից առաջ, մենք՝ «Արարատ», «Փյունիկ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները, հանդես ենք գալիս հետևյալ միասնական հայտարարությամբ։

Հայտնում ենք մեր լիովին աջակցությունը ՀՖՖ գործկոմի վերջին նիստից հետո արված հայտարարությանը առ այն, որ պետք է տեղի ունենա ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթաց։

Համոզված ենք, որ մինչ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի նոր կազմի ընտրությունը խիստ անհրաժեշտ է ապահովել, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում ՀՖՖ կանոնադրության պահանջներին, փաստացի չեն ծավալում ֆուտբոլային գործունեություն և ի հայտ են գալիս միայն հերթական ընտրությունների ժամանակ, դուրս բերվեն ՀՖՖ անդամների կազմից և հնարավորություն չունենան մասնակցելու ընտրություններին։

Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում։

Հետևաբար, խիստ անհրաժեշտ է նախևառաջ ապահովել ՀՖՖ անդամների ցուցակի կազմի առողջացումը, այնուհետև միայն կազմակերպել ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններ։ Միայն այդ գործընթացը կապահովի լեգիտիմ, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։ Մենք հավատում ենք, որ այժմ բոլորիս ընձեռվել է բացառիկ հնարավորություն ձևավորել իրապես անկախ, պրոֆեսիոնալ ֆուտբոլային ղեկավար կառույց, որը կգործի ի շահ ամբողջ հայկական ֆուտբոլի, և մենք իրավունք չունենք այդ հնարավորությունը բաց թողնել: Հորդորում ենք այլ ֆուտբոլային ակումբներին, ֆուտբոլային հանրության այլ ներկայացուցիչներին միանալ մեր կոչին։

FC Ararat Yerevan 

‼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ?Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի անդամների…

Gepostet von FC Ararat Yerevan am Mittwoch, 27. November 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս