Բաժիններ՝

«11 ամիս՝ առանց երաժշտության, ժպիտների, երջանկության»․ Մոուրինիոն հեգնել է Պոչետինոյին

Ժոզեն կարծես վերադառնում է ամբողջ ուժով: Առաջին ասուլիսում նա ասաց, որ ինքը դարձել է ավելի համեստ, և գովեց Պոչետինոյի աշխատանքը: Բայց առաջին խաղից հետո լրագրողների հետ զրույցում Մոուրինիոն նախ՝ հեգնեց Պոչետինոյին, հետո նշեց հանդերձարանում բացասական մթնոլորտի մասին։

««Վեստ Հեմին» հաղթելը շատ կարևոր էր: 11 ամսվա հանդերձարանում երաժշտություն, ժպիտներ, երջանկություն չկար: Բայց խաղացողները հաղթեցին:

Ես զգացի, որ խաղացողները չգիտեն, թե ինչպես եմ  ես վերաբերվում հանդերձարանում երաժշտություն միացնելուն։ Մարզաբազայում ևս երաժշտությունը շատ ցածր էր։ Գուցե այդ տղան էր (Պոչետինոն) արգելել դա։

Բայց ֆուտբոլիստների համար նախատեսված հանդերձարանը տուն է: Նրանք կարող են անել՝ ինչ ուզում են: Երբ ճանապարհորդում ենք, ես սիրում եմ երաժշտություն լսել խաղից հետո: Մենք պետք է գնահատենք հաղթանակը, քանի որ հաղթելն այդքան էլ հեշտ չէ:

Այս անգամ երաժշտությունը շատ բարձր էր: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ երաժշտություն է նվագում: Ինձ համար կարևոր է, որ խաղացողներն ուրախացան»:

2019 թվականի հունվարի 20-ից «Տոտենհեմը» միայն 3 արտագնա հաղթանակ էր  տարել՝ բոլորն էլ Չեմպիոնների լիգայում («Բորուսիա», «Այաքս» և «Ցրվենա Զվեզդա»): Պրեմիեր լիգայում ամեն ինչ շատ տխուր է. Նրանք անցած մրցաշրջանի վերջին խաղում պարտվեցին բոլոր 9 արտագնա հանդիպումներում։ Ժոզեն հաղթեց առաջին արտագնա խաղում:

Նախկինում Մոուրինիոն նախատել էր «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին, ովքեր բարձր երաժշտությամբ տոնել էին հաղթանակը՝ կոչելով դա անհարգալից վերաբերմունք մրցակցի նկատմամբ։

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930