Եթե Ռուսաստանը հեռացվի, Շոտլանդիան կմասնակցի Եվրո-2020-ին
Բրիտանական տեղեկատվամիջոցները շահարկում են Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրո-2020-ից հեռացնելու մասին լուրերը. այդ դեպքում մրցաշարում կխաղա Շոտլանդիան:
«Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Եվրո-2020-ին ուղեգիր նվաճեց, հեռացումը կարող է դուռ բացել Շոտլանդիայի համար, որը որակավորման խմբում զբաղեցրել էր հաջորդ հորիզոնականը»,- գրում է The Telegraph-ը:
WADA-ն դեկտեմբերի 9-ին կընդունի կամ կմերժի Համապատասխանության հանձնաժողովի առաջարկությունները, այնուհետև երեք շաբաթվա ընթացքում Ռուսաստանն իրավունք ունի վիճարկել դատավճիռը CAS-ում: Եվրո-2020-ի վիճակահանությունը Ռուսաստանի հետ տեղի կունենա նոյեմբերի 30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը