
Աշխարհի ամենագեղեցիկ կինը լուսանկար է հրապարակել իր Instagram-օգտահաշվում

Ամերիկացի գերմոդել Բելա Հադիդն իրեն ներքնազգեստով լուսանկարել է հայելու մեջ: Լուսանկարը հայտնվել է նրա Instagram-օգտահաշվում։ Լուսանկարում 23-ամյա մոդելը կեցվածք է ընդունել սեւ կրծկալով եւ գոտիավոր ժանյակավոր գուլպաներով: Մի ձեռքով նա բռնել է հեռախոսը, մյուսով՝ հեղուկով լի բաժակը: Հրապարակմանը կից հետեւյալ գրությունն է. «Դուք գիտեք, որ ես սիրում եմ մաքուր բուրբոն»:
Հոկտեմբերին Հադիդի արտաքինը ճանաչվել է իդեալական: Լոնդոնի կոսմետիկական եւ պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար դոկտոր Ջուլիան դե Սիլվան պարզել է, որ 23-ամյա մոդելի մարմնի համամասնությունները 94,35 տոկոսով մոտ են կատարելությանը: