
Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսին

2020 թվականի շախմատային կարևորագույն իրադարձությունների ժամկետները հայտնի են: ՖԻԴԵ-ն հրապարակել է 2020 թվականի երկու կարևորագույն մրցաշարերի՝ 44-րդ Օլիմպիադայի և Հավակնորդների մրցաշարի, անցկացման վայրերը և ժամկետները:
Շախմատի 44-րդ Օլիմպիադան կկայանա 2020 թվականի օգոստոսի 5-17-ը Մոսկվայում, իսկ Հավակնորդների մրցաշարը՝ մարտի 15-ից ապրիլի 5-ը, Եկատերինբուրգ քաղաքում: