
Աղջիկս տխրում է, երբ նրանից վերցնում են խաղալիքը: Ես նույն կերպ եմ զգում. նրանք վերցրին ինձնից գնդակը»․ Ռակիտիչ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը դժգոհություն է հայտնել թիմում ունեցած իր դերից: «Ինչպե՞ս կարող է ֆուտբոլիստն ուրախանալ: Խաղալով: Աղջիկս տխրում է, երբ նրանից վերցնում են խաղալիքը: Ես նույն կերպ եմ զգում. նրանք վերցրին ինձնից գնդակը:
Ես զգացողություններս արտահայտելու խնդիր չունեմ: Դա ինձ դուր է գալիս: Երբ ուզում եմ լաց լինել, խնդիր չունեմ: Եթե ես ուզում եմ տոնել, ապա առաջ եմ գնում։
Ես հասկանում և հարգում եմ մարզչի և ակումբի որոշումները: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այս հինգ տարում շատ բան եմ տվել թիմին: Ես իմ կարիերայի լավագույն տարիներն այստեղ եմ անցկացրել և պարզապես ուզում եմ շարունակել զվարճանալ: Դա ինձ համար ամենակարևորն է: Ես 31 տարեկան եմ, ոչ 38 տարեկան: Ես ինձ շատ լավ եմ զգում»,- ասել է Ռակիտիչը:
Իսպանական աղբյուրները նշում են, որ «Բարսելոնան» փոխարինող է փնտրում Ռակիտիչի համար։
Սիրարփի Աղաբաբյան