Բաժիններ՝

«Հուսամ` դա վարչապետի կողմից վրիպակ է եղել». Կիոնռեժիսորը՝ «Մել» ֆիլմի մի հատվածը ֆինանսավորելու մասին

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց իրականացնող երիտասարդների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով «Մել» ֆիլմին պետական բյուջեից ֆինանսավորմանը, նշել է, որ Կառավարությունը ֆինանսավորում է ֆիլմի այն հատվածը, որը պատմում է չեմպիոնի կյանքի մասին։

168.am-ը «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, կիոռեժիսոր  Հովհաննես Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հնարավոր ֆինանսավորել ֆիլմի միայն մեկ հատվածը, գուցե կինոյի ոլորտում նման բան կա՞, իսկ ոլորտից անտեղյակների համար վարչապետի հայտարարությունը զարմանք է առաջացրել։

«Անիմաստ է դա բացատրելը, հուսամ՝ դա վրիպակ է եղել վարչապետի կողմից, քանի որ բոլորին էլ պարզ է, որ արվեստի ստեղծագործությունն անհնար է այդպես ֆինանսավորել։ Մարդիկ չեն կարող շենքի մի կառույցը ֆինանսավորել, բայց ասել, որ միայն հինգերորդ հարկն են ֆինանսավորում, մնացածի հետ գործ չունեն։ Արվեստի գործերում անհնար է տարանջատել այս րոպեից այն րոպեն, ֆինանսավորում են կամ չեն ֆինանսավորում։ Կարծում եմ՝ դա վրիպակ է եղել, և մեկնաբանելու բան չկա»,- ասաց Հովհաննես Գալստյանը։

Ինչ վերաբերում է ֆիլմը ֆինանսավորելուն, Հ. Գալստյանը նկատեց, որ, եթե հանձնաժողով են ստեղծել, որն էլ որոշել է ֆինանսավորել ֆիլմը, ապա այդ հարցում իր գործընկերների դեմ ոչինչ չունի։ Սակայն այս որոշման հիմքում տեսնում է երկակի ստանդարտներ։

«Երբ Մշակույթի նախարարությունը մերժում էր մեր ֆիլմի ֆինանսավորումը՝ ասելով, որ չենք կարող մի ֆիլմը չավարտած՝ մյուսը սկսել, հիմա ֆինանսավորում է մի ընկերության, որը երկու տարբեր ֆիլմեր է նկարահանում։ Այստեղ երկակի ստանդարտների կիրառում եմ տեսնում»,- եզրափակեց Հովհաննես Գալստյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս