
Շքեղ նախաճաշ՝ ընդամենը 5 րոպեում

Բաղադրիչներ
1. Սպիտակ հաց – 12 կտոր
2. Պանիր – 60 գ
3. Ձու – 3 հատ
4. Թթվասեր – 3 ճ/գ
5. Յուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
1. Պանիրը քերել:
2. Պանիրը, ձուն և թթվասերը խառնել:
3. Հացը թաթախել պանրային սոուսի մեջ:
4. Տապակի մեջ յուղ լցնել, տաքացնել, հացի կտորները շարել մեջը:
5. Տապակել երկու կողմից և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը