Ամենահամեղ բրաունին՝ ընդամենը 10 րոպեում
Բաղադրիչներ
1. Ալյուր – 100 գ
2. Ձու – 2 հատ
3. Կարագ – 150 գ
4. Կակաոյի փոշի – 65 գ
5. Շաքարավազ – 200 գ
6. Վանիլին – 1 թ/գ
Պատրաստման եղնակը
1. Հալած կարագին ավելացնել շաքարավազը, կակաոն և վանիլինը, լավ խառնել:
2. Ավելացնել ձվերը. յուրաքանչյուր ձուն ավելացնելուց հետո թեթևակիորեն հարել:
3. Ավելացնել ալյուրը և խառնել:
4. Կաղապարը յուղապատել և լցնել խմորը:
5. Թխել բարձր հզորությամբ, 4-5 րոպե:
6. Զարդարել կարամելով և ընկույզով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը