Այս բաղադրատոմսից հետո պաստան կդառնա ձեր սիրելի ուտեստը
Բաղադրիչներ
1. Պաստա – 350 գ
2. Սաղմոնի փափկամիս – 450 գ
3. Կարագ – 4 ճ/գ
4. Պրաս – 2 ցողուն
5. Սխտոր – 1 պճեղ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Պաստան խաշել:
2. Այդ ընթացքում ձկան փափկամիսը համեմել աղով և պղպեղով, 4-6 րոպե տապակել 2 ճ/գ կարագով: Վերցնել կրակից, կտրատել սաղմոնը:
3. Տապակի մեջ ավելացնել կտրատված պրասը և տապակել 4-6 րոպե:
4. Պաստան խառնել սաղմոնի, պրասի, մնացած կարագի հետ, ավելացնել սխտորը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը