
«Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում». Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի ճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր Արցախի ճանապարհին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ է եղել։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի, որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն: Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած»,– գրել է նա:
Փաշինյանի խոսքով` երբ մոտեցել են, անսպասելի բան է տեղի ունեցել. մարդը ջուր է լցրել վարչապետի ավտոմեքենայի հետևից։
«Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»,– գրել է Փաշինյանը։
Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին: Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 9. November 2019