«Մի ականջօղ ավել, մեկը պակաս, շատ բան չի փոխի իմ կյանքում». Աննա Հակոբյանն իր ականջողը վաճառել է 1 մլն դրամով

Վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր ղեկավարած հիմնադրամի դրամահավաք-ընթրիքի ժամանակ իր ելույթում շնորհակալություն է հայտնել ներկաներն՝ նրանց ներկայացնելով հիմնադրամի կատարած աշխատանքն ու նպատակը։

«Մենք ուզում ենք օգնել պետությանը՝ Հայաստանի երեխաների և մեծահասակների համար ստեղծելու բուժման այնպիսի՛ պայմաններ, այնպիսի՛ հոգեբանություն և մոտեցում, որ քաղցկեղն այլևս չընկալվի որպես դատավճիռ և ողբերգություն այն ընտանիքում, որի անդամներից որևէ մեկի մոտ հայտնաբերվել է: Այս մեկ տարվա ընթացքում մենք աջակցել ենք քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի՝ նրանց դեղորայքի, բժշկական զննումների, վիրահատությունների և բժշկական այլ ծառայությունների համար տրամադրելով 270 միլիոն դրամ։ Մեր ընկերների, մեր բարերարների, մեր որդեգրած ուղին գնահատողների շնորհիվ մենք շարունակելու ենք կանգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքների կողքին», -ասել է Հակոբյանը։

Նա կոչ է  արել բոլորին նվիրատվություններ անել, լինել առատաձեռն և կիսվել է իր սեփական փորձով։

«Մի քանի օր առաջ ես մասնակցում է «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամի կազմակերպած դրամահավաք-ընթրիքին, որտեղ իմ սիրելի զարդերից մեկը նվիրեցի աճուրդի համար. այն շատ գեղեցիկ կախազարդ էր՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մանրաքանդակով, ճիշտ է՝ ոսկուց, բայց ոչ շատ թանկարժեք։ Այն գնվեց 1 մլն դրամով։ Մի ականջօղ ավել, մեկը պակաս, շատ բան չի փոխի իմ կյանքում»,- ասել է Աննա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս