
Սարին՝ Ռոնալդուի փոխարինման մասին

«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին բացատրել է, թե ինչու է փոխարինել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լոկոմոտիվի» դեմ խաղում (2:1):
«Նրան փոխարինել եմ նրա ֆիզիկական վիճակի մասին վախենալով։ Արդեն առաջին խաղակեսի ավարտին մտահոգության նշաններ կային, երկրորդ կեսում նաև պահեր կային, երբ նա արագանում էր:
Վախենում էինք, որ նա կարող է վնասվածք ստանալ, ինչը հետագայում կարող է խանգարել նրան:
Ինչ վերաբերում է Դուգլաս Կոստային, ապա նա մեզ համար միշտ շատ կարևոր խաղացող է, բայց այժմ նա լավագույն վիճակում չէ: Նա դեռ չունի իրեն բնորոշ արագությունը, բայց նա ունի հիանալի տեխնիկա:
Ոչ նա, ոչ Ռեմսին չէին կարող երկու խաղերն էլ ամբողջությամբ անցկացնել, ուստի որոշեցինք փոխարինել նրան: Նա դեռ պետք է աշխատի»,- ասել է Սարին:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն փոխարինվելուց հետո չսեղմեց գլխավոր մարզչի ձեռքը։
Սիրարփի Աղաբաբյան