
Հայտնի է «Բարսելոնայի» նոր մարզչի անունը

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և այժմ մարզիչ Կլաուդիո Բորգին ասել է, որ Մարսելո Գալարդոն, ով գլխավորում է «Ռիվեր Փլեյթը», կփոխարինի Էռնեստո Վալվերդեին «Բարսելոնայում»:
Դեկտեմբերին Գալարդոն կգլխավորի «Բարսելոնան»: Էռնեստո Վալվերդեն չի գոհացնում երկրպագուներին, իսկ Գալարդոն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Ես տեղեկություն ունեմ ուղղակի աղբյուրից»,- ասել է Բորգին:
43-ամյա Գալարդոն խաղացել է որպես ֆուտբոլիստ՝ «Ռիվեր Փլեյթի», «Մոնակոյի», ՊՍԺ-ի, «Յունայթեդի» և Ուրուգվայի ազգային հավաքականի կազմում:
2014 թվականին արգենտինացին գլխավորել է «Ռիվեր Փլեյթը» և ակումբի հետ նվաճել է երկու Լիբերտադորեսի գավաթ:
Սիրարփի Աղաբաբյան