
«Մենք իսկապես իրար հասցրինք բարձր մակարդակի»․ Կլոպը՝ «Մանչեսթեր Սիթիի» մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա խաղի կարևորության մասին։ Կլոպի թիմը կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ:
«Ես չգիտեմ: Հիմա դա միայն 12-րդ տուրն է, ուստի ակնհայտորեն առջևում հանդիպումներ կլինեն: Մենք տեղյակ ենք անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված իրավիճակից, երբ մենք պարտվեցինք ընդամենը մեկ խաղ, որը, ի վերջո, որոշիչ դեր խաղաց:
Դեռևս շատ հանդիպումներ կան, և տարվա առավել սթրեսային ժամանակահատվածը` նոյեմբերը, դեկտեմբերը և հունվարը, դեռ չի եկել, այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր խաղերին: Մենք ներկայումս կենտրոնացած ենք այս խաղին պատրաստվելու վրա, բայց մենք շատ չենք մտածում այն մասին, թե ինչպես դա կազդի մրցաշրջանի մնացած մասի վրա:
Այս մրցաշրջանը նախորդից տարբերվում է, և մենք չգիտենք, թե ինչպես կանցնի: Մենք իրար հասցրինք իսկապես բարձր մակարդակի: Նախորդ մրցաշրջանում իսկական ճնշում կար, և ես չէի կարող նրանց ավելի հարգել, քանի որ նրանք վաստակեցին 98 միավոր, բայց հաստատ մենք դրա պատճառն էինք, որովհետև մենք նրանց շատ ճնշեցինք»,- ասել է Կլոպը:
Սիրարփի Աղաբաբյան