
«Ռոնալդուն դեռ բարձունքում է». Ռիո Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կիսվել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով:
«Ռոնալդուն այժմ 34 տարեկան է, և նա դեռ բարձունքում է: Նա ավելի քան 10 տարի աշխարհի երկու լավագույն խաղացողներից մեկն է: Կրիշտիանուն ինձ հայտնի առաջին խաղացողն է, ով ներդրումներ է կատարել իր թիմում:
Մի անգամ ես նրա տանն էի և հյուրասենյակում տեսա մոտ տասը մարդու: Ես հարցրի՝ ովքե՞ր են այս մարդիկ, ի՞նչ է կատարվում: Նա պատասխանեց, որ սա իր խոհարարն է, սա նրա ֆիզիոթերապևտն է, սա նրա բժիշկն է, և սա նրա անձնական մարզիչն է:
Նա հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ որպես աշխարհի լավագույն խաղացող: Նա ճիշտ ուղու վրա էր: (Կրիշտիանուն և Լեբրոն Ջեյմսը) մեծ գումարներ ներդրեցին թիմ հավաքելու, ֆիզիկապես և մտավոր զարգանալու համար:
Կարծում եմ՝ եթե ինձ խնդրեին խորհուրդ տալ երիտասարդ խաղացողներին, ապա ես կասեի՝ եթե միջոցներ ունեք, այս եղանակով ներդրումներ կատարեք»,- Ֆերդինանդին է մեջբերում Goal.com-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը