Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում կարող է երեք տիտղոս նվաճել»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մքթոմինայը կիսվել է երկրորդ ամիսն անընդմեջ թիմի լավագույն խաղացողը ճանաչվելու մասին մտքերով:

«Հաճելի է մի քանի անհատական ​​մրցանակներ նվաճելը, դա լավ զգացողություն է: Բայց դժվար է, երբ այդքան շատ հանդիպումներ կան: Հիմա շատ-շատ ծանրաբեռնված շրջան է, և երեք-չորս ֆուտբոլիստներ կարող էին հեշտությամբ ստանալ այս մրցանակը:

Այնպես որ, ես բախտավոր էի, և ես շնորհակալ եմ երկրպագուներին ինձ համար քվեարկելու համար: Ամենակարևորն այն է, թե ինչ մենք կարող ենք անել՝ որպես թիմ: Այս մրցաշրջանում մենք կարող ենք երեք տիտղոս նվաճել: Սա այն է, ինչին մենք սպասում և ձգտում ենք՝ որպես թիմ»,- Մքթոմինային է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս