Բաժիններ՝

Samsung-ը ցուցադրել է Galaxy Fold-ի նոր սերունդը

Ընկերությունը SDC 2019 կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է նոր ձևաչափը ծալովի սմարթֆոնի համար՝ հին հեռախոսների ոճով, բայց առանց ֆիզիկական ստեղների և մեծ էկրանով՝ ամբողջ երկարությամբ:

Ի տարբերություն ներկայիս Galaxy Fold-ի, նոր սմարթֆոնը բացվում է ուղղահայաց: Եվ դա ավելի շատ նման է սմարթֆոնի, այլ ոչ թե պլանշետի՝ իր կոմպակտ կառուցվածքի և երկար դիսփլեյի շնորհիվ: Այս դիզայնով Samsung-ը կարողացավ մեծ էկրան ցուցադրել փոքրիկ գադջեթի մեջ, որը ծալվում է կիսով չափ:

Ընկերությունը դեռ չի ցուցադրել ամբողջ սմարթֆոնի դիզայնը, միայն էկրանը: Բաց այս վիճակում այն կարծես բոլորին ծանոթ ժամանակակից սմարթֆոն է` լայն էկրանով: Բայց երբ այն ծալվում է, նմանվում է ծալովի փոքր հայելու, որը կարելի է պահել գրպանում։

Կարևոր է հասկանալ, որ սա միայն գաղափար ցուցադրելու հայեցակարգ է: Վերջնական սմարթֆոնը կարող է շատ տարբեր լինել, բայց ամենայն հավանականությամբ սա երկրորդ սերնդի Galaxy Fold-ն է, որը կներկայացվի հաջորդ տարի: Samsung-ը նույն կերպ, մեկ տարի առաջ SDC 2018 կոնֆերանսի ժամանակ ցույց տվեց առաջին Galaxy Fold-ի գաղափարը` ծալովի սմարթֆոնը, որը ավելի շատ նման է պլանշետի` մեծ էկրանի պատճառով: Սմարթֆոնի վերջնական տեսքը ներկայացվել է 2019 թվականի փետրվարին:

Motorola-ն ավելի քան մեկ տարի է աշխատում է այս գաղափարի վրա և պատրաստվում է ներկայացնել լեգենդար RAZR-ի նոր տարբերակը: Ընկերությունը իր ծալովի սմարթֆոնը կներկայացնի նոյեմբերի 13-ին, այնպես որ Samsung-ը առաջինը չի լինի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս