Բաժիններ՝

«Ես դա չէի կարողանա անել առանց ձեզ». Սելենա Գոմեսը նոր հոլովակ է հրապարակել

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը YouTube-ում հրապարակել է Lose You To Love Me երգի հոլովակը, որն ամբողջությամբ նկարահանված է IPhone-ով։

«Շնորհակալություն բոլորին այն բանի համար, որ դուք կանգնած եք իմ կողքին, չնայած վերելքներին ու անկումներին: Ես դա չէի կարողանա անել առանց ձեզ: Lose You To Love Me երգի հոլովակը նկարահանված է այֆոնով»,-գրել է նա Instagram-ում:

Երկրպագուներից շատերը կարծում են, որ երգչուհին կոմպոզիցիան նվիրել է նախկին սիրեցյալին՝ երաժիշտ Ջասթին Բիբերին, որը սեպտեմբերի 30-ին ամուսնացել է մոդել Հեյլի Բոլդուինի հետ: «Հարկավոր էր, որ ես կորցնեի քեզ, որպեսզի սիրեի ինձ «…», դու կոտրեցիր ինձ, եւ այժմ ես դա տեսնում եմ «…», երկու ամիս անց դու մեզ փոխարինող գտար»,- երգում է Գոմեսը: Երաժիշտները, սկսած 2011 թվականից, մի քանի անգամ միացել ու հեռացել են եւ վերջնականապես բաժանվել են 2017 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս