Կրակոցներ Երևանում. ծառայողական պարտականությունները կատարելիս սպանվել է 1 ոստիկան,1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել. shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 04:00-ի սահմաններում երեւանի 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, եւս մեկ հոգու էլ ծեծված վիճակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը, բաժնի պետի գլխավորությամբ:
«Մինչ բժիշկները վիրավորի կյանքի համար էին պայքարում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի, եւ նույն վարչության քրեական հետախոզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ պարզել են, որ մահացածին եւ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել Ազատությանն եւ Բաբայան փողոցների խաչմերուկից, որտեղ, մահացածն ու վիրավորը, ովքեր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներ են, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հարձակման են ենթարկվել, եւ այդ պահին 2 ճիվաղ, որոնցից մեկը ատրճանակով կրակոց է արձակել ոստիկանության ծառայողներից մեկի վրա, իսկ մյուսին էլ ծեծի են ենթարկել, ու այնուհետեւ ստահակները դիմել են փախուստի:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը, ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը: Դեպքի վայրում զննություն են կատարել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ Երեւան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն ֆարխոյանը եւ վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ գնդակ, 1 հատ պարկուճ, եւ արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ, հանցագործությունը բացահայտելու, կատարողներին եւ հանցագործության գործք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի վայրի հարեւանությամբ աշխատող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին՝ «Էս ուր ենք հասել, չգիտենք, էսպես որ գնա, հասնելու ու անցնելու ենք 90-ական թվականներին, երբ հանրապետությունում տիրում էր բեսպրեդել, էդ աստիճանի հաբռգեն, որ ոստիկանության աշխատակցին իր ծառայողական պարտականությունները կատարելիս սպանեն, մեկին էլ դաժան ծեծի ենթարկեն: Խոսում են Եվրոպայից ու եվրոպական օրենքներից, էդ նույն եվրոպայում իրավապահ համակարգն ավելի ապահովագրված է, իսկ էստեղ ականատես ենք լինում էսպիսի դեպքերի, եթե այսպես շարունակվի, ապա մի օր էլ ինչ-որ վիժվածք նորից գործի կդնի հրազենը, ժամանակն ա որ թողնեն, մեր ոստիկանությունն ու իրավապահ համակարգը նույնպես եվրոպայի փոլիսի նման աշխատեն, եթե պետք է, չեն ենթարկվում ոստիկանի օրինական պահանջին, ապա ոստիկանությունը պետք է իրավունք ունենա դիմելու ամենակտրուկ միջոցի, գոնե այս դեպքը դաս լինի որոշ գրանտակերների, որ մի քանի կոպեկ կպցնելու համար չփորձեն ոստիկանության, քննչական ու դատախազության համակարգի ծառայողներին անհիմն պիտակավորեն»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ ոստիկանության ծառայողները եղել են ոստիկանական ծառայողական ավտոմեքենայով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: