Բաժիններ՝

Գրականության Բուքերյան մրցանակը շնորհվել է Մարգարետ Էթվուդին և Բեռնարդին Էվարիստոյին

Գրականության գծով 2019 թվականի Բուքերյան մրցանակը շնորհվել է կանադացի գրող Մարգարետ Էթվուդին եւ բրիտանուհի Բեռնարդին Էվարիստոյին։ Պարգեւի հավակնորդների «կարճ ցուցակում» ներառված հեղինակներից միանգամից երկուսին պարգեւատրելու ժյուրիի աննախադեպ որոշման մասին հայտարարվել է հոկտեմբերի 14-ի երեկոյան Լոնդոնում մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ընթացքում:

Էթվուդը, որն արդեն Բուքերյան մրցանակով պարգեւատրվել է 2000 թվականին, վերստին այդ պարգեւին էր առաջադրվել իր «Սպասուհու պատմածը» աղմուկ հանած եւ վերջերս էկրանավորված ստեղծագործության շարունակության համար, Էվարիստոն՝ «Աղջիկը, կինը, մնացած ամեն ինչ» ընտանեկան սագայի համար, որը դարձել է նրա ութերորդ ստեղծագործությունը:

«Հավակնորդների ընտրության եւ դափնեկրի որոշման տասնամսյա գործընթացը անհավանական արկած էր,-ասել է մրցույթի ժյուրիի նախագահ Փիթեր Ֆլորենսը:-Այսօր մենք ժյուրիի մյուս անդամների հետ հինգ ժամ քննարկում էինք այն գրքերը, որոնք սիրեցինք՝ երկու վեպ, որոնցից անհնարին էր ընտրել միայն մեկը:

Դրանք առաջնակարգ գրքեր են, որոնք իսկական հաճույք կպատճառեն ընթերցողներին եւ մարդկանց սրտերում արձագանք կգտնեն շատ սերունդների ընթացքում»: Մրցանակի դրամական բաղադրիչը 50 հազար ֆունտ ստեռլինգ է (63 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով), հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս