Զոյի Քրավիցը Կատու-կնոջ դեր է խաղալու Բեթմենի մասին նոր ֆիլմում. Deadline
Ամերիկացի դերասանուհի Զոյի Քրավիցը հաստատվել է Կատու-կնոջ դերում, որին նա մարմնավորելու է Բեթմենի մասին նոր ֆիլմում: Այդ մասին գրել է Deadline-ը:
Գերհերոսի մասին կինոնկարի թողարկումը պլանավորված է 2021 թվականի հունիսի 25-ին: Ֆիլմը նկարահանելու է Մեթ Ռիվզը («Մոնստրո», «Կապիկների մոլորակը. հեղափոխություն): Գլխավոր դերը կկատարի Ռոբերտ Փաթինսոնը: Չարագործին մարմնավորելու է Ջոնա Հիլը, սակայն չի նշվում, թե հատկապես ինչ հերոս է դա լինելու: Տարբեր տարիների Կին-կատվի դերակատարներ են եղել Էնն Հեթեուեյը, Հոլլի Բերրին եւ Միշել Փֆայֆերը: «Գոտեմ» սերիալում դերը խաղացել է Կարմեն Բիկոնդովան:
Ավելի վաղ Զոյի Քրավիցը Կատու-կնոջը հնչյունավորել է «Լեգո Ֆիլմ. Բեթմեն» մուլտֆիլմում: Դերասանուհին հայտնի է «Խելահեղ Մաքսը. Ցասման ճանապարհ» ֆիլմով եւ «Մեծ փոքր սուտը» սերիալով: Նա նաեւ խաղացել է «Դիվերգենտ» շարքի կինոնկարներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: