«Մի մտեք հայոց լեզվի տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի մտեք հայոց լեզվի տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ:

Ինձ այլև շատ դժվար է որևէ անհեթեթությամբ զարմացնելը, հատկապես մեր օրերում, երբ գերհզոր արագությամբ ավելանում է անհայրենիք մանկուրտների, դավաճան լակոտների և պետականության վրա թքած ունեցող լածիրակների գլխաքանակը:

Ինձ վաղուց դադարեցրել է զարմացնել տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց ինտելեկի և IQ-ի տոտալ բացակայությունը և մեկ պարզ համադասական նախադասություն արտաբերելու մտավոր անկարողությունը:

Ու հիմա կրթության, գիտության, սպորտի, մշակույթի շատ երկար անունով նախարարությունը փոփոխություն է նախատեսում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և որոշել է, որ այլևս բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ:

Կարդացեք նաև

Նախարարի խորհրդականը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ բուհն ինքը կորոշի` ներառել հայոց լեզու և հայ պատմություուն առարկաները թե՝ ոչ: Որովհետև, ինչպես ասել է խորհրդականը` այդ առարկաների պարտադիր ներառումը հակասում է կրթական ծրագրերի կառուցման ժամանանակից սկզբունքին: Կարճ ասած` նորաձև չի:

Ավելի կարճ ասած` սեքընդ հենդ է:

Ու պատկերացնում ե՞ք՝ ինչ կլինի այն դեպքում, երբ բուհի ռեկտորը լինի մի մանկուրտ, ինչը միանգամայն հնարավոր է եւ որոշի՝ ի՞նչ հայոց լեզու, ի՞նչ հայոց պատմություն, ո՞վ են դրանք ընդհանրապես։

Սա այլևս ծիծաղելի չի և այս մոտեցման հետևանքները արդեն իսկ հասկանալի և կանխատեսելի են:

Տեղյակ եմ, որ մտավորականների և գիտնակնաների այն հատվածը, ովքեր իրենց արժանապատվությունը չեն ծալել ու դել դարակում,արդեն իսկ դիմել եմ շատ երկար անուն ունեցող նախարությանը` վերանայելու այս «նորաձեւ» մոտեցումը: Ուզում եմ հավատալ, որ երբ կառավարությունում զեկուցվի այս «նյու հաուն» հայոց լեզվի և պատմության հանդեպ իմ համոզմամբ ակնածանք ունեցող Նիկոլ Փաշինյանը կկասեցնի այս շատ վտանգավոր տեղ տանող «նորաձևությունը»: Առայժմ` այսքանը:

Այս նախագիծը պաշտպանող մանկուրտների բանակին և նրանց սպասարկող ֆեյսբուքյան ֆեյքերին հորդորում եմ անկանոն շարժումներ չանել և ինչպես ասում էր Վանո Սիրադեղյանը` «Մի մտեք հայոց լեզվի տաճարը, մի շփոթեք այն ախոռի հետ: Դա միակ բանն է, որ մնացել է մեզ»»:

Մի մտեք հայոց լեզվի տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ …

Gepostet von Naira Zohrabyan am Montag, 14. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս