Վարսակի շիլայի լավագույն բաղադրատոմսը. գաղտնիքը պատրաստման եղանակի մեջ է
Բաղադրիչներ
1. Վարսակի փալիլներ – 150 գ
2. Վանիլին
3. Աղացած դարչին – 1 թ/գ
4. Մշկընկույզ – 1/2 թ/գ
5. Նուշ – 50 գ
6. Պնդուկ – 50 գ
7. Չամիչ – 75 գ
8. Տանձ – 1 հատ
9. Կաթ – 500 մլ
10. Սերուցք – 200 մլ
11. Շաքարավազ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
2. Տարայի մեջ խառնել վարսակի փաթիլները, վանիլինը: Ավելացնել համեմունքները, ընդեղենը, չամիչը և տանձը, նորից լավ խառնել: Ավելացնել կաթը և սերուցքը, զանգվածը լցնել թխման համար նախատեսված կաղապարի մեջ:
3. Դնել ջեռոցը և թխել 30-35 րոպե, որպեսզի վարսակի փաթիլները փափկեն և կլանեն ամբողջ հեղուկը:
4. Վարսակով ուտեստը հանել ջեռոցից, շաքարավազ շաղ տալ և դնել գրիլի սարքի մեջ, որպեսզի կեղև կապի:
5. Մատուցել տաք վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը