Բաժիններ՝

«Մենք արդեն Աստծո նման ենք, մենք Աստվածներ ենք, ու հարցն այն է՝ արդյո՞ք մենք կարող ենք լավ գործեր անել». Ջեմի Մեթզլ

Հայաստանում տեղի ունեցող  Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) 23-րդ համաշխարհային կոնգրեսում Տեխնոլոգիական ֆուտուրիստ, փորձագետ, գրող, մեկնաբան Ջեմի Մեթզլի ելույթը.

«Երբ մարդիկ լսում են «ավելացված մարդ» արարածի (Augmented human) մասին, շատերը սարսափում են։ Մենք բոլորս են դիտել ֆիլմեր, որտեղ հերոսները եղել են կես մարդ, կես կենդանի, ու դա մեզ վախեցրել, սարսափեցրել է։ Գիտեք՝ ովքե՞ր են «ավելացված մարդ» արարածները (Augmented human). այդ դուք եք։ Հնարավոր է՝ այստեղ նստած մարդկանց մի մասը իր էության մի մասով ստեղծարար է։ Հնարավոր է՝ որոշները ունեն գերուժ։ Նրանք այն մարդիկ են, ովքեր գերմարդկային ուժ ունեցող մարդիկ են։ Հարցն այն չէ՝ մենք գերուժ ունե՞նք, թե՞ չունենք։ Մենք գերմարդկային ուժ ունենք, ու հենց այդ պատճառով, դրա շնորհիվ է, որ այսօր այստեղ ենք։

Հարց այն է, թե ինչպե՞ս կամ ո՞րն է դրա սահմանը։ Որովհետև մենք միշտ ներառված ենք ինչ-որ բաներում, ու հենց դրա շնորհիվ է, որ աշխարհն այսքան մեծ է։ Մենք մտածում ենք էվոլյուցիայի մասին և մենք պետք է իմանանք, որ պատմության էվոլյուցիան ամենաշատ փուլեր ունեցողն է։ Մենք մի փոքրիկ եզակի օրգանիզմից վերածվել ենք քայլող մարդկանց։ Եվ սա մեր էվոլյուցիայի վերջը չէ։ Ու մենք արագ քայլերով գնում ենք դեպի մեկ այլ բան, ավելի մեծ ու խորը ինչ-որ բան դառնալու ճանապարհով։

Եվ հիմա հենց այդ ժամանակն է։ Ու երբ ես այս «ավելացված մարդու» մասին եմ խոսում, շատերն ասում են, որ դա բնական չէ։ Բայց հիմա ոչ մի բնական բան չկա՝ ոչ գյուղատնտեսությունը, ոչ առողջապահությունը, ոչ քաղաքները։ Մենք՝ մեր նախնիների համեմատությամբ, ապրում ենք ոչ բնական կյանքով։ Բայց հիմա արդյունքը շատ մեծ է, էական, կարևոր։ Մենք բարձրանալու ճանապարհին ենք։ Մենք այսօր ավելի կրթված ենք, ավելի շատ կապեր ունենք, քան երբևէ ունեցել ենք։ Աշխարհի երկրների մի մասում զարգացման առաջին տեղում գյուղատնտեսությունն է։ Բայց դրա ու այսօրվա աշխարհի միջև 2000 տարվա անդունդ կա։

Կարդացեք նաև

Եվ հիմա մենք խոսում ենք տարբեր տեխնոլոգիաների մասին, խոսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ու արհեստական բանականության մասին։ Ժամանակի մեր զգացողությունը շատ դանդաղ է, որովհետև մենք այնքան էլ պատրաստ չենք փոփոխությունների։ Ու ի՞նչ եք հիմա մենք անում. ստեղծում ենք գիտության աշխարհ։ Մենք պատրաստվում ենք ստեղծել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն մեզ երկար ապրել։ Մեզնից յուրաքանչյուրն ուզում է տեխնիկան իր հսկողության տակ պահել։ Բայց պետք է հասկանանք՝ ավելի լավին հասնելու համար պետք է մի կողմ թողնենք լավը։ Հարցն այն չէ՝ մենք կարո՞ղ ենք, թե՞ չենք կարող Աստծո դերը կատարել։ Մենք արդեն Աստծո նման ենք, մենք Աստվածներ ենք,  ու հարցն այն է՝ արդյո՞ք մենք կարող ենք լավ գործեր անել։ Դա հենց այն է, ինչի մասին մենք պետք է մտածենք, որովհետև  ընթացքը մեզ առաջ է մղում։

Մենք խոսում ենք այն մասին, որ աշխարհի ցանկացած կետում կարող ենք կենտրոն ստեղծել։ Մենք պետք է գործընթացի մի մասը լինենք։ Եվ մենք պետք է կարողանանք տեսնել հիանալի դրական պատմությունները, որովհետև ամեն անգամ մի գեղեցիկ երեխա է մահանում, կամ ինչ-որ աղետ է լինում։ Ու մենք պետք է գրկենք այդ տեխնոլոգիաները՝ հասկանալով, որ նրանք մեզ համար լավ գործեր են անելու։ Մենք պետք է մոռանանք ռիսկի մասին ու պիտի կենտրոնանանք գործի վրա։ Միանանք այսօր։ «Ավելացված մարդ» արարած լինել թե չլինելն այլևս հարց չէ։ Կա պատասխան։ Պետք է լինել «ավելացված մարդ արարած»։ Մեզ համար իրական հարցն է՝ ինչպե՞ս լինել լավագույնը, որովհետև ամենալավը լինելու շնորհիվ՝ մենք կկարողանանք ավելացնել շահույթներն ու եկամուտներն ու պակասեցնել ցավը։ Այնպես որ՝ առաջ»։

Հիշեցնենք, որ իր նշանակությամբ և ազդեցությամբ  չափազանց կարևոր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) հիմքերը դրվել էին դեռևս նախկին իշխանությունների օրոք:

2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի էր ունեցել 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Էմիլ Տարասյանը: Համաձայնագիրը ստորագրել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության այն ժամանակվա տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթն իր խոսքում նշել էր` «Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում, որ 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը տեղի է ունենալու Հայաստանում, և դուք դա շահել եք: Երկրի ընտրության հարցում ամենակարևոր չափանիշն այն է, թե տվյալ երկիրը որքանով է տրամադրված ու պատրաստ այս ոլորտը զարգացնելու և ներդրումներ կատարելու։ Բացի այն, որ Հայաստանը լավ փաթեթ էր ներկայացրել, մենք նաև տեսանք այդ լրջությունն ու պատրաստակամությունը հենց Հայաստանում»:

Իսկ  2017թ. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էր ընդունել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս