
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարը նոյեմբերին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին. Politico

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ռիք Փերրին, ինչպես սպասվում է, պաշտոնաթող կլինի նոյեմբերի վերջին: Այդ մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով երեք աղբյուրի, որոնք տեղյակ են նրա պլաններին: Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Փերրին իր պաշտոնաթողությունը պլանավորում էր մի քանի ամիս:
Նրանք նշել են, որ Ուկրաինայի հետ իր շփումների պատճառով էներգետիկայի նախարարը ներքաշվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում վարվող հետաքննության մեջ, բայց նրա պաշտոնաթողությունը կապված չէ դրա հետ: Սպասվում է, որ նրա տեղը կզբաղեցնի էներգետիկայի ներկայիս փոխնախարար Դեն Բրոլեթը, որը, աղբյուրներից մեկի վկայությամբ, նախարարների կաբինետի նիստերում Փերրիին փոխարինում էր վերջին մի քանի ամսվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: