Բաժիններ՝

Մեսսին վնասվածք է ստացել

Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածք է ստացել:

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում «Բարսելոնա»-ն մրցեց «Վիլիառեալ»-ի հետ: Խաղին մասնակցեց նաև «կապտանռնագույնների» առաջատար Մեսին, ով խաղային հերթական դրվագի ժամանակ` մրցակցի ֆուտբոլիստին բախվելով մկանային վնասվածք ստացավ: Արգենտինացին «Բարսելոնա»-ի կազմում չկարողացավ մասնակցել երկրորդ խաղակեսին:

Մեսին մոտ երկու ամիս չէր խաղում վնասվածքի պատճառով և նոր էր վերականգնվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս