Բաժիններ՝

Շիրակի մարզում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին ևս Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք ընկած հատվածում երկրաշարժ էր գրանցվել:

Երկրաշարժը զգացվել էր ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում: Երկրաշարժին հետևել էր 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս