Բաժիններ՝

«Բարսելոնան» հերթական լուրջ կորուստն ունի

Հայտնի է դարձել  «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբայի վերականգնման ժամանակացույցը, որը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Բորուսիայի» դեմ խաղում  (0:0):

Ֆուտբոլիստը երեկ առավոտյան ենթարկվել է բժշկական զննման: Պարզ է դարձել, որ ֆուտբոլիստը վնասել է ազդրը:

Ըստ ամենայնի, Ալբան կբացակայի 10-15 օր:

Հաջորդ խաղում «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում կհանդիպի «Գրանադայի» հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին՝ 23:00-ին:

Նշենք, որ կատալոնական ակումբում շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները: Հայտնի է դարձել, որ պաշտպաններից Ումտիտին կբացակայի մոտ 6 ամիս:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30