Բաժիններ՝

««Ռեալը» չխաղաց այն մակարդակի վրա, որը պահանջում է Չեմպիոնների լիգան». Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի առաջին տուրի արտագնա խաղում ՊՍԺ-ից կրած խոշոր հաշվով պարտության մասին (0:3):

«Մեզ պակասում էր ինտենսիվությունը: Մենք պարտվեցինք շատ դրվագներում, և դա միշտ բարդացնում է առաջադրանքը, երբ խաղում ես ՊՍԺ-ի հետ:

ՊՍԺ-ն լավ թիմ ունի, նրանք պահեր են ստեղծում: Բայց դա ինձ չի անհանգստացնում: Ես անհանգստացած եմ, որ իմ թիմը չի խաղում մրցաշարի և մրցակցի մակարդակի ֆուտբոլ:

Փարիզեցիները մեզ գերազանցեցին ամեն ինչում: Հիմնական բանն ինտենսիվության մեջ է, այն ինձ ամենաշատն է վրդովվեցնում:

Մենք գիտեինք, որ ՊՍԺ-ն ճնշում կգործադրի մեզ վրա, բայց մենք իսկապես խաղի մեջ չէինք որևէ պահի:

Երբ մենք հաղթում ենք, սա բոլորի հաղթանակն է, երբ մենք պարտվում ենք, բոլորը մեղավոր են:

Ինտենսիվությունը դաշտում գլխավորն է: Դուք կարող եք անցկացնել ամենավատ խաղը, բայց եթե ինտենսիվ եք խաղում, համառում եք և հաղթում եք դրվագներում, ապա կարող եք հաղթել խաղը: Բայց մենք դա չարեցինք»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս