Բաժիններ՝

«Ռոմա»-Ստամբուլ «Բաշաքշեհիր». «Ռոման» սկսում է պայքարը

Եվրոպա լիգայի խմբային փուլը մեկնարկում է: J խմբում այսօր կմրցեն իտալական «Ռոման» և թուրքական «Բաշաքշեհիրը»:

«Ռոմա»

«Ռոման» Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում չկարողացավ հայտնվել Չեմպիոնների լիգայի գոտում՝ լինելով միայն վեցերորդը: Ակումբային ֆուտբոլում ընդմիջման ժամանակ ակումբն ուժեղացրեց կազմը՝ ձեռք բերելով, մասնավորապես, կիսապաշտպաններ Ջորդան Վերետուին և Հենրիխ Մխիթարյանին:

Առաջին տուրում Պաուլո Ֆոնսեկայի թիմը բաց թողեց «Ջենովայի» նկատմամբ հնարավոր հաղթանակը՝ ոչ-ոքի՝ 3:3: Ոչ-ոքիով ավարտվեց նաև դերբին «Լացիոյի» հետ. «Ռոման» կրկին բացեց հաշիվը, բայց թույլ տվեց մրցակցին վերականգնել այն: Հետո տեղի ունեցավ «Սասուոլոյի» հետ հանդիպումը, որը շատ հաջող էր Ֆոնսեկայի թիմի և, մասնավորապես, Հենրիխ Մխիթարյանի համար, ով իր առաջին իսկ խաղում դարձավ գոլի հեղինակ: Արդյունքում՝ բավականին վստահ հաղթանակ՝ 4:2 և 4 անպատասխան գնդակ առաջին խաղակեսում:

«Բաշաքշեհիր»

Անցած մրցաշրջանում «Բաշաքշեհիրը» ցատկեց գլխից վերև՝ դառնալով Թուրքիայի առաջնության արծաթե մեդալակիր և երկար ժամանակ լինելով առաջատարը:

Չեմպիոնների լիգայում, սակայն, ստամբուլյան թիմը չկարողացավ ավելի հեռուն անցնել, քան հունական «Օլիմպիակոսը»՝ երկու խաղերում էլ պարտվելով՝ 0:1, 0:2:

Բայց ահա նոր մրցաշրջանում Օկան Բուրուկի թիմն առայժմ լավ ելույթներ չի ունենում՝ չորս խաղից հետո վաստակելով ընդամենը չորս միավոր: Սա մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն է: Թիմը քիչ գոլ է խփում և չի կարողանում հաղթել անգամ համեստ մրցակիցներին:

Վիճակագրություն

  • Վերջին 12 հանդիպումներում «Ռոման» չի պարտվել
  • Այս հանդիպումներում «Ռոման» չկարողացավ գոլ խփել միայն մեկ անգամ
  • «Բաշաքշեհիրը» վերջին յոթ արտագնա խաղերում հաղթել է միայն մեկ անգամ

Դժվար է պատկերացնել, որ ինչ-ինչ պատճառներով «Ռոման» չի կարողանա հաղթել այս խաղում: Թիմն ունի կատարողների հիանալի շարք և հավասարակշռություն բոլոր դիրքերում, ուստի կա տպավորություն, որ իտալական թիմը խաղի բացահայտ ֆավորիտն է:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս