Բաժիններ՝

Կենտրոնականի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել՝ հայտնաբերելով նաև թմրամիջոց

Սեպտեմբերի 5-ին Կենտրոն վարչական շրջանում գտնվող գրասենյակներից մեկից գողություն էր կատարվել։ Այս մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել։

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ ևս մեկ ահազանգ հնչեց։ Այս դեպքում գաղտնի հափշտակությունը կատարվել էր խանութում։ Դեպքերի առթիվ բաժնի հետաքննության բաժանմունքում սկսվեց նյութերի նախապատրաստման գործընթաց։

Քրեական հետախույզները զուգահեռ իրականացրին օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով, որ երկու դեպքում էլ գողությունը կատարել է նույն անձը։ Սեպտեմբերի 16-ին 16-ամյա կասկածվողը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակում, բերվեց ոստիկանության Կենտրոնական բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ թղթե փաթեթով։ Այն ուղարկվել է փորձաքննության։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս