«Բուֆոնին խփած գոլը լավն էր, բայց ոչ ավելի լավ, քան իմ Ջորջինայի հետ սեքսը». Կրիշտիանու Ռոնալդու
«Յուվենթուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության քառորդ եզրափակչում խփած հայտնի գոլից ստացած տպավորություններից: Ինքն իր վրայից գոլը Ռոնալդուն խփել է «Ռեալի» և «Յուվենթուսի» միջև առաջին հանդիպման 64-րդ րոպեին: Թուրինի մարզադաշտի տրիբունաները ծափահարում էին Ռոնալդուի գոլին: Ենթադրվում է, որ հանդիսատեսի այս արձագանքի պատճառով Կրիշտիանուն որոշեց «Ռեալից» տեղափոխվել «Յուվե»:
– Ես այդպիսի գոլ փորձում էի խփել երկար-երկար տարիներ: Ես ավելի քան 700 գոլ եմ խփել, բայց նման բան ինձ մոտ չէր ստացվում: Ես մտածում էի. «Վերջապես գեղեցիկ ցատկով ինքս իմ վրայից գոլ խփեցի»: Եվ դա արեցի Բուֆոնի դարպասին, «Յուվենթուսի» դեմ, Չեմպիոնների լիգայի շրջանակներում: Դա հրաշալի գոլ էր:
– Այն ավելի լա՞վն էր, քան սեքսը: Միայն անկեղծ:
– Ոչ: Միայն ոչ իմ Ջորջինայի հետ:
Այս մասին Ռոնալդուն պատմել է Պիրս Մորգանի հետ հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը