«Իմ քայլի» «պրիմիտիվ» խորամանկությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ «Իմ քայլը» խմբակցությունը խորամանկ քայլ է արել, սկզբում չեն միացել նախաձեռնությանը, երբ արդեն հավաքվել է պահանջվող 33 ստորագրությունը՝ ԲՀԿ-ից եւ ԼՀԿ-ից, եւ ձեւաթուղթը ներկայացվել է ԱԺ նախագահին, խմբակցության ղեկավարը հայտնել է, որ իրենք եւս միանում են։
Նախաձեռնությունը ԲՀԿ-ինն է, մասնավորապես՝ Սերգեյ Բագրատյանինը։ Հենց նա էլ կգլխավորի հանձնաժողովը, որը 18 անդամ կունենա, 11-ը՝ իշխող խմբակցությունից, 6-ը՝ ԲՀԿ-ից, 2-ը՝ ԼՀԿ-ից։ Կկոչվի «Մետաղական հանքավայրեր շահագործող տնտեսվարող սուբյեկտների թափանցիկության եւ հաշվետվողականության ուսումնասիրման նպատակով» ստեղծվող հանձնաժողով, որը կքննի նաեւ Ամուլսարի հարցը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: