Բաժիններ՝

Տղամարդը երկու անգամ հաղթահարել է քաղցկեղը և անսպասելիորեն միլիոնատեր դարձել. The New York Post

ԱՄՆ-ի Բենդ քաղաքի (Օրեգոնի նահանգ) բնակիչը երկու անգամ բուժվել է քաղցկեղից եւ վիճակախաղով խոշոր ջեքփոթ շահել: Այդ մասին հայտնել է The New York Post թերթը:

Սթյու Մակդոնալդն ամեն շաբաթ Megabucks վիճակախաղի տոմս է գնել: Նրա խոսքով՝ ամեն անգամ կինը՝ Կլաուդիան, քաջալերել է իրեն եւ ասել. «Դե, շահող տոմս ստացի՛ր»: Սեպտեմբերի 7-ին Մակդոնալդը հերթական անգամ վիճակախաղի տոմս է ձեռք բերել, սակայն Կլաուդիան մոռացել է հաջողություն մաղթել ամուսնուն: Հեց այդ ժամանակ էլ տղամարդը հաղթող է դարձել. նա 4,6 միլիոն դոլար է շահել: «Ի՜նչ հաջողակն եմ ես: Երկու անգամ հաղթահարեցի քաղցկեղը, իսկ այժմ ա՛յս հաղթանակը: Ցնցո՜ղ է»,- ընդգծել է ամերիկացին: Նա որոշել է միանգամից վերցնել դրամական շահումը եւ հարկերը վճարելէուց հետո ստացել է 1,5 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս