Մեգան Մարքլը որոշել է օրինակ վերցնել Քեյթ Միդլթոնից. The Mirror
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հասկացել է, որ իր վարկը փչացրել է, եւ խորհուրդներ է խնդրում Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնից: Այդ մասին հայտնել է The Mirror հրատարակությունը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքին մոտ մի աղբյուր:
Մարքլի վարկի անկման վրա ազդել են լուրերը տագերակին Միդլթոնի հետ նրա գժտության, այքայազն Հարիի հետ համատեղ որոշումը որդու՝ Արչի Հարիսոնի մկրտութունը փակ կատարելու մասին եւ մասնավոր ինքնաթիռների օգտագործումը շրջակա միջավայրի պաշտպանության արշավի ընթացքում: Հանրության հավանությունը վերադարձնելու համար նա ոգեշնչվում է Քեմբրիջի դքսուհուց:
Աղբյուրը հաստատում է, որ Մարքլը խորհուրդների համար դիմում Է Միդլթոնին, քանի որ նա «միշտ նրբագեղ է ու պերճաշուք» եւ «կռահում է հասարակ բրիտանացիների զգացմունքներն ու մտքերը»: Աղբյուրի տվյալներով՝Սասեքսի դքսուհին պատրաստվում է հասարակությանը ներկայանալ նոր ամպլուայով. նա, ինչպես ակնակալվում է, կսկսի իրեն պահել ավելի համեստ եւ վայելուչ, ինչպես նաեւ ավելի շատ նմանվել տագերակնոջը: