«ՍԴ-ն շտապել է և անելիք չուներ», «Գործը ենթակա էր կարճման». Հրապարակվել են Թոխյանի և Դիլանյանի հատուկ կարծիքները

Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել են ՍԴ դատավոր Արման Դիլանյանի եւ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները` Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Դիլանյանը մասնավորապես գրել է. «… Քոչարյանի դիմումի վերաբերյալ գործը ենթակա էր կարճման»:

«Այսպիսով, վերոգրյալի հիման վրա կարծում եմ, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը ենթակա է կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, քան որ վիճարկվող՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել և իրավական հետևանքներ չի առաջացրել։

 

Բացի դրանից, առկա է գործի վարույթը կարճելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը ևս, քանի որ «իրավունք բացի» վերաբերյալ անհատական դիմումը չի բավարարել Սահմանադրական դատարանում դրա ընդունելիության համար անհրաժեշտ հետեւյալ նախապայմանները`

– օրենսդրության մեջ առկա են եղել այդ «բացը» լրացնելու այլ իրավական երաշխիքներ, և ձևավորված չէ հակասական իրավակիրառական պրակտիկա (տարա բնույթ մեկնաբանություններ),

– առկա օրենսդրական «բացը» չի խոչընդոտել անձի այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը,

– իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով չի խաթարվել օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը»:

Թոխյանն էլ եզրահանգել էր, «այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ: …Համոզված եմ, որ սույն գործով Բարձր դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերեր որոշակի շտապողականություն` այս բարդ եւ մեծ հանրային հնչեղություն ունեցող խնդրի վերաբերյալ»:

«…Ամփոփելով նշենք, որ.

1. Սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ, քանի որ դատական պրակտիկայի կողմից, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ բովանդակային կերպով տրվել էր Սահմա նադրության 140-րդ հոդվածի 3-րդ կետի մեկնաբանությունը: Այս գործով Սահմա– նադրական դատարանն անելիք չուներ։ Խնդրի լուծումն ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է։

2. Վերահաստատում ենք դեռևս 26.06.2008 թ. «Քաղաքացի էմիլիյա Մելիքյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1. հոդվածի 4-րդ մասի (նոր խմբագրությամբ 233 հոդվածի 4-րդ մաս)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ՍԴՈ-754 որոշման առնչությամբ հատուկ կարծիքում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ՝ «Սահմանադրական դատարանն օրենքները սահմանադրական վերահսկո ղության ենթարկելիս, առաջին հերթին պետք է տա ոչ միայն վիճարկվող օրենքի դրույթների մեկնաբանումը, այլ Սահմանադրության համապատասխան դրույթների իր մեկնաբանումը, որոնց ենթադրաբար հակասում են վիճարկվող օրենքի դրույթները։ Հիմնավոր չէ այն մոտեցումը, երբ միայն օրենքի դրույթները. մեկնաբանելով, դրանք ճանաչվում են Սահմանադրությանը հակասող» և անվավեր, և այն էլ՝ օրենքի բացով պայմանավորված:

3. Համոզված եմ, որ սույն գործով Բարձր դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերվեր որոշակի շտապողականություն՝ այս բարդ և մեծ հանրային  հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված»:

Տեսանյութեր

Լրահոս