Բաժիններ՝

ՊՍԺ-«Ռեալ Մադրիդ». ֆավորիտները կպարզեն խմբի առաջատարին

Եվրոպա լիգայի խմբային փուլը շարունակվում է: Ամբողջ առաջնության ֆավորիտներից երկուսը այսօր կփորձեն պարզել, թե ով է խմբի առաջատարը:

ՊՍԺ

Անցած տարի ՊՍԺ-ն չփոխեց իր ավանդույթները և հեշտությամբ նվաճեց Ֆրանսիայի առաջնությունը՝ 16 միավորով առաջ անցնելով իր ամենամոտ մրցակցից՝ «Լիլից»: Փարիզցիները կայուն էին նաև Չեմպիոնների լիգայում. ևս մեկ սենսացիոն պարտություն 1/8 եզրափակչում ՝ այս անգամ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Բացի այդ, Թոմաս Տուխելի թիմը չարդարացեց երկրպագուների կանխատեսումները Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում՝ պարտվելով եզրափակիչը, ինչպես նաև դուրս մնաց Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլից:

Այնուամենայնիվ, գերմանացի մասնագետը մնաց թիմի ղեկին, և մրցաշրջանը սկսվեց 2:1 հաշվով տարած հաղթանակով՝ Սուպերգավաթում: Առաջնությունում փարիզցիները սայթաքեցին միայն մեկ անգամ՝ 1:2 հաշվով զիջելով նույն «Ռենին», բայց 12 միավորով ամրագրվեցին աղյուսակի առաջին տեղը:

Վերջին տուրում ՊՍԺ-ն 1:0 հաշվով հաղթեց «Ստրասբուրգին»՝ Նեյմարի գոլի շնորհիվ, ով երկրպագուների կողմից մինչ այդ արժանանում էր սուլոցների:

«Ռեալ Մադրիդ»

«Ռեալի» համար անցած մրցաշրջանը նույնպես անհաջող էր. առաջնությունում թիմին բաժին հասավ միայն բրոնզը, «Այաքսը» հաղթեց թիմին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, թիմը ձախողվեց Իսպանիայի գավաթում:

Ամռանը «սերուցքայինները» փորձեցին լրջորեն ամրապնդել իրենց կազմը՝ հրավիրելով Էդեն Ազարին, Լուկա Յովիչին, Ֆեռլան Մենդիին, Էդեր Միլիտանին՝ ծախսելով ավելի քան 300 միլիոն եվրո փոխանցումների համար:

Զինեդին Զիդանը նաև կարողացավ լուծել հակամարտությունը Գարեթ Բեյլի հետ, ով տրանսֆերային խոսակցություններից հետո հիմա ավելի լավ է խաղում:

Այնուամենայնիվ, ամրապնդումը այնքան էլ շատ բան չբերեց. չորս տուրերի արդյունքների համաձայն, «Ռեալը» ութ միավորով երրորդ տեղում է: «Գալակտիկոսի» խաղը նույնպես հեռու է իդեալականից. դեռևս չհանդիպելով հիմնական մրցակիցների հետ, նրանք պարբերաբար ձախողվում են պաշտպանությունում:

Վիճակագրություն

  • Չորս անգամ թիմերը հանդիպել են Չեմպիոնների լիգայում և երբեք «Ռեալը» չի պարտվել ՊՍԺ-ին` երեք հաղթանակ և ոչ-ոքի
  • Վերջին երկու հանդիպումներից յուրաքանչյուրում «Ռեալը» ընդունել է երկու գոլ
  • Արտագնա վերջին 8 հանդիպումներից միայն մեկում է «Ռեալին» հաջողվել հաղթել
  • ՊՍԺ-ն չի պարտվել վերջին 10 տնային խաղերից ոչ մեկում՝ 8 հաղթանակ և երկու ոչ-ոքի

Երկու թիմերն էլ այս մրցաշրջանում շատ հեռու են իդեալականից, մինչդեռ ՊՍԺ-ն, կարգի շնորհիվ, շարունակում է մնալ Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերևում: Իսկ «Ռեալը» նման արտոնություն չունի և մինչ այժմ երրորդն է: Արտագնա խաղերը հատկապես բարդ են «սերուցքայինների» համար. այս մրցաշրջանում թիմը երկու անգամ խաղացել է սեփական պատերից դուրս և ունեցել է երկու բարդ հանդիպում՝ ոչ-ոքի խաղալով «Վիլյառեալի» հետ և շատ դժվար հաղթանակ տանելով ոչ այնքան հզոր «Սելտայի» նկատմամբ:

ՊՍԺ-ն շատ ավելի ամբողջական տեսք ունի. փարիզցիները նույնպես իրենց խնդիրներն ունեն, բայց նրանք ավելի վստահ են հանդես գալիս և շատ ավելի քիչ են սխալվում պաշտպանությունում: Մասնագետները այսօր ֆավորիտ են համարում հենց ՊՍԺ-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս