
«Մարզուհիները գովազդային առաջարկներ են ստանում միայն արտաքին տեսքի պատճառով». «Մանչեսթեր Յունայթեդի» կանանց թիմի մարզիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» կանանց թիմի գլխավոր մարզիչ Քեյսի Սթոունին հայտարարել է, որ կանանց ֆուտբոլում գովազդատուների համար ավելի կարևոր է մարզուհիների արտաքին տեսքը, քան նրանց արդյունքները:
«Ես խիստ հիասթափված եմ, որ մարզուհիները կոմերցիոն, գովազդային առաջարկներ են ստանում միայն իրենց տեսքի հիման վրա, այլ ոչ թե՝ ելույթների:
Ես տեսել եմ աղջիկների, որոնք հազիվ թե դիչում էին գնդակին ազգային հավաքականում, բայց ստանում էին խոշոր պայմանագրեր միայն իրենց արտաքին տեսքի պատճառով: Նրանք, ովքեր ազգային հավաքականի կազմում 100 հանդիպում են անցկացրել, գոլեր են խփել իրենց երկրի համար և, ընդհանուր առմամբ, տաղանդավոր են, բայց գովազդատուի համար այնքան էլ գեղեցիկ չեն, չեն դիտարկվում:
Տղամարդկանց ֆուտբոլում դա տեղի չի ունենում: Այնտեղ, եթե դու տաղանդավոր ես, ապա ստանում ես վարձատրություն:
Չեմ կարծում, որ դա տեղի է ունենում միայն ֆուտբոլում, սա է իրավիճակը կանանց բոլոր մարզաձևերում: Դա բարկացնում է ինձ: Ես կցանկանայի, որ կանանց սպորտը գնահատեին տաղանդով և դաշտում ելույթներով»,- Սթոունին է մեջբերում Daily Mail-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը