
«Ես լավագույն ֆուտբոլիստն եմ, ով երբևէ խաղացել է MLS-ում». Իբրահիմովիչ

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իրեն համարում է MLS-ի պատմության լավագույն ֆուտբոլիստը:
– Կարծում եմ, որ ես լավագույն ֆուտբոլիստն եմ նրանցից, ովքեր երբևէ խաղացել են MLS-ում: Ես չեմ կատակում:
– Ինչո՞ւ:
– Իսկ վերջին երկու տարիներին, ինչ ես խաղում եմ այստեղ, Դուք ֆուտբոլ նայե՞լ եք: Թե՞ Շվեդիայում խաղեր չեն ցուցադրում:
– Չե՞ք կարծում, որ պետք է առաջնությունը հաղթել՝ ինքներդ Ձեզ MLS-ի պատմության լավագույն ֆուտբոլիստը հռչակելու համար:
– Ոչ,- պատասխանել է Իբրահիմովիչը, ում խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը