Բելա Հադիդը հանրության մեջ հայտնվել է թափանցիկ տոպով
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելա Հադիդը հանրության մեջ հայտնվել է բաց հագուստով: Պապարացիների լուսանկարները հրապարակել է Vogue-ը։
Հադիդը Լոնդոնի փողոցներ է դուրս եկել Burberry նորաձեւության տան ցուցադրությունից հետո, որին նա մասնակցել է նորաձեւության շաբաթի շրջանակներում: Նա հագել էր Holzweiler-ի բեժագույն պլաշչ եւ երկնագույն ազատ ջինս:
Սակայն լուսանկարիչների ուշադրությունը գրավել է փայլուն թափանցիկ կտորից կարված սպիտակ տոպը, որի տակ երեւում է աղջկա մերկ կուրծքը: Իր կերպարը թոփ-մոդելը լրացրել է սուրքիթ կոշիկներով, ուսապայուսակով, ձվաձեւ արեւային ակնոցով եւ պարանոցին՝ խոշոր օղակներով շղթայով: