«Գահերի խաղը» յոթերորդ «Էմմի»-ն է նվաճել լավագույն հատուկ էֆեկտների համար
«Գահերի խաղը» շոուն յոթերորդ «Էմմի» մրցանակն է ստացել Creative Arts Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ լավագույն հատուկ էֆեկտների համար: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:
Ֆենթեզի հեռուստասերիալն այս կատեգորիայում պարգեւների թվով գերազանցել է «Աստղային ճանապարհ. հաջորդ սերունդը» եւ «Աստղային ճանապարհ. ճանապարհորդը» կինոնկարներին:
«Գահերի խաղը», սկսած 2012 թվականից, լավագույն հատուկ էֆեկտների համար մրցանակի հաղթահերոսն է դարձել ամեն տարի, բացառություն է կազմել 2017 թվականը, երբ շոուն չկար անվանակարգորդների թվում:
Այս տարի պարգեւը բաժին է հասել «Զանգեր» էպիզոդին, որտեղ տեղի է ունենում Վեստերոսի վճռորոշ ճակատամարտը:
Creative Arts Awards-ի արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Լոս Անջելեսում: Ամերիկյան հեռուստաակադեմիայի մրցանակների հիմնական մասը կհանձնվի սեպտեմբերի 22-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: