Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա՝ 4:2
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Բոսնիա և Հերցեգովինային՝ 4:2:
Հենց մեկնարկում երկու թիմերն ակնհայտ բաց խաղով աչքի ընկան և գեղեցիկ և արագ հակագրոհով հանդիպման 4-րդ րոպեին Հայաստանի ազգային թիի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճիշտ ժամանակ հայտնվելով ճիշտ տեղում առաջ մղեց ընտրանուն: Բոսնիա և Հերցեգովինայից շատ ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու: Գրոհերը դիպում հարվածով եզրափակեց Էդին Ջեկոն: Խաղակեսի վերջնամասում Բոսնիա և Հերցեգովինան տարածքային առավելություն էր ստացել և վիճակագրական առավելությունն էլ խոսում էր հենց հյուրերի օգտին:
Երկրորդ կեսի մեկնարկում առավել ակտիվ էր Հայաստանի ընտրանին, սակայն հետագայում Բոսնիա և Հերցեգովինան կտրուկ էր հակագրոհներում: Բայց Հայաստանի ընտրանին 67-րդ րոպեին ընտրանուն առաջ մղեց և դուբլի հեղինակ դարձավ հավաքականի ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը: Հաջորդ իսկ հակագրոհին Բոսնիա և Հերցեգովինան հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Գոյակը:
Բայց Հայաստանը կրկին օգտագործեց իր հնարավորությունը 77-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի դիպուկ փոխանցումով Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը գրավեց Հովհաննես Համբարձումյանը՝ 3:2: Գերլարված հանդիպման վերջնամասում Հայաստանի հակագրոհներից մեկի ժամանակ Բոսնիա և Հերցեգովինայի կազմում ինքնագոլի հեղինակի դարձավ Լոնկարը: Հայաստանի ընտրանին ՀԱՂԹԵՑ 4:2 հաշվով:
Հանդիպմանը մարզադաշտից հետևում էր 12.457 ֆուտբոլասեր:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 12-ին արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնին, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի հետ: