Բաժիններ՝

Աշխարհում էլեկտրամոբիլների վաճառքները պատմության մեջ առաջին անգամ անկում են արձանագրել

Հուլիս ամսին էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքները պատմության մեջ առաջին անգամ ընկել են այն բանից հետո, երբ Չինաստանը կրճատեց դրանց գնումների սուբսիդավորումը: Այդ մասին վկայում են Sanford C.Bernstein-ի տվյալները:

Էլեկտրաշարժիչներով աշխատող ավտոմեքենաների վաճառքները նվազել են 14 տոկոսով՝ մոտավորապես մինչեւ 128 հազար հատ: Այդ թվում վաճառքները նվազել են Չինաստանում եւ Հյուսիսային Ամերիկայում, միեւնույն ժամանակ Եվրոպայում դրանք ավելացել են: Այդ մասին ասված է վերլուծական ընկերության հաշվետվության մեջ: Հուլիսին առավել մեծաքանակ վաճառքներ են արձանագրել ամերիկյան Tesla Inc.-ը (շուրջ 20 հազար մեքենա) եւ չինական BYD Co.-ն (մոտավորապես 16 հազար), նրանց հաջորդում են գերմանական BMW-ն (մոտավորապես 9 հազար) եւ եւս մեկ չինական ընկերություն՝ BAIC-ը (շուրջ 8 հազար):

Հունվար-հուլիսին էլեկտրամոբիլների գլոբալ շուկան աճել է 35 տոկոսով: Sanford C.Bernstein-ի փորձագետների գնահատումների համաձայն, ամբողջ ընթացիկ տարվա արդյունքներով, վերելքը կարող է կազմել 23-48 տոկոս՝ մինչեւ 2,4-2,9 մլն ավտոմեքենա:

Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը: «Ինչպես եւ սպասվում էր, շուկայի աճի տեմպերը հուլիսին ընկել են սուբսիդիաների կրճատման ֆոնին,-նշվում է ընկերության հաշվետվության մեջ:-Չնայած 2019 թվականի երկրորդ կիսամյակում շուկայի ենթադրվող կարճաժամկետ թուլանալուն, մենք պահպանում ենք էլեկտրամոբիլների երկարաժամկետ պահանջարկի դրական կանխատեսումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս