«Մենք տարիներով խոսում ենք այս մասին, բայց ոչինչ չի արվում». Լուկակուն՝ ռասիզմի մասին
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է ռասիստական վիրավորանքների մասին, որոնք նրան հասցեագրվել էին «Կալյարիի» հետ խաղում (2:1):
«Շատ խաղացողներ վերջերս ռասիստական վիրավորանքներ են զգացել, ինչպես ես եմ զգացել այս խաղում:
Ֆուտբոլը խաղ է, որը պետք է մարդիկ վայելեն, մենք չպետք է ընդունենք որևէ ձևի խտրականություն, որն անարգում է մեր մարզաձևը: Հուսով եմ, որ ամբողջ աշխարհի ֆուտբոլի ֆեդերացիաները խստորեն կպատասխանեն խտրականությանը:
Սոցիալական ցանցերը պետք է ավելի լավ աշխատեն ակումբների հետ, քանի որ «գունավոր» մարդու յուրաքանչյուր գրառման տակ կգտնեք առնվազն մեկ ռասիստական մեկնաբանություն:
Մենք տարիներով խոսում ենք այս մասին, բայց ոչինչ չի արվում:
Տիկնայք և պարոնայք, բակում 2019 թվականն է: Եվ առաջընթացի փոխարեն՝ մենք հետ ենք շարժվում:
Մենք՝ խաղացողներս, պետք է միավորվենք և հայտարարություն անենք, որպեսզի խաղը մնա մաքուր, և բոլորը կարողանան վայելել այն»,- գրել է Լուկակուն:
Սիրարփի Աղաբաբյան