
Ֆրանսիայի քոլեջն իր դասարաններն անվանել է մտացածին Հոգվարթսի ֆակուլտետների անուններով

Ստրասբուրգի Սուրբ Էտիենի քոլեջը դասարաններն անվանել է Հարրի Փոթերի մասին զրուցավեպից բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հնարած Հոգվարթսի դպրոցի ֆակուլտետների անուններով: Այդ մասին ասված է քոլեջի՝ Facebook-ում տարածված հաղորդագրության մեջ:
«(Կրթության բարենորոգության եւ) դասարանները տնտեսական-սոցիալական (ES) եւ գիտական գիտաճյուղերի բաժանումների անհետացման պատճառով դասարաններին պահանջվեցին անվանումներ,- նշել են քոլեջում:- Ուսանողներն առաջարկեցին Հարրի Փոթերի թեման, եւ մենք դա արեցինք: Բարի գալուստ Հոգվարթս»:
Այժմ ուսումնական հաստատությունում գոյություն ունեն Գիֆինդոր, Սլիզերին, Փուֆենդույ, Քոգթերվան ֆակուլտետները, ինչպես նաեւ դասարաններ Հոգվարթսի հետ մրցակցող՝ մոգության Դուրմսթրանգ, Շարմբաթոն դպրոցների եւ ամերիկյան Իլվերմոռնի կախարդական դպրոցի անվանումներով դասարաններ:
Ըստ որում, ինչպես նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, առարկաները չեն փոխել, եւ ուսանողները, ինչպես եւ նրանց նախորդները, կշարունակեն գրականության, աշխարհագրության, պատմության, մաթեմատիկայի եւ այլ իրական առարկաների ուսումնասիրումը: Հարրի Փոթերի մասին գրքերն ու ֆիլմերը մեծ ժողովրդականություն են վայելում Ֆրանսիայում:
Այսպես, անցյալ շաբաթ Փարիզի փողոցներում հայտնվել է «Գիշերային ասպետը» եռահարկ ավտոբուսը «Հարրի Փոթերը եւ Ազքաբանի կալանավորը» վեպից: Ինչպես նշվել Է, արտասովոր փոխադրամիջոցն ուղեւորություններ կկատարի Ֆրանսիայի մայրաքաղաքի տուրիստական տեսարժան վայրերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: