
ԱՊԼ-ի ակումբները ցանկանում են, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվի Եվրոպայի հետ միաժամանակ

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են վերացնել մրցաշրջանի մեկնարկից առաջ տրանսֆերային պատուհանի փակման վերաբերյալ կանոնը:
Անցած տարվանից ի վեր Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանը փակվում է առաջնության մեկնարկային խաղերից առաջ, իսկ եվրոպական այլ երկրներում այն բաց է մինչև օգոստոսի վերջ կամ սեպտեմբերի սկիզբ:
Ըստ Daily Mail-ի տեղեկությունների, լիգայի ակումբների առաջիկա հանդիպմանն այս կանոնը չեղյալ հայտարարելու որոշումը կստանա պահանջվող 11 ձայները:
Ամենից շատ կանոնից դժգոհում են թոփ-6-ի ակումբները, որոնք համարուն են, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանի վաղ փակումը նրանց խոցելի է դարձնում եվրոպական այլ երկրների թիմերի կողմից իրենց խաղացողներին գայթակղելու փորձերի տեսանկյունից:
Բացի այդ, Պրեմիեր լիգայի թիմերը վստահ են, որ այս կանոնը եվրոպական այլ ակումբներին առավելություն է տալիս բանակցություններում:
Նախորդ համակարգին վերադառնալու կողմնակիցներից մեկը, երբ Անգլիայում պատուհանը փակվում էր Եվրոպայի հետ միաժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Այն մասին, որ պատուհանի վաղ փակումը վնասում է ԱՊԼ-ի ակումբներին, խոսել են նաև մարզիչներ Բրենդան Ռոջերսը («Լեսթեր»), Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ») և Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»):
Պատրաստեց Անի Գաբուզյանը