 
                        Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, կա 2 զոհ և 19 տուժած
 
                                    Այսօր ժամը 3:00-ի սահմաններում Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին վթարի է ենթարկվել։
 ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Տուժածների եւ մահացածների ինքնությունը ճշտվում է, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        