
Մահացել է Լուիս Էնրիկեի 9-ամյա դուստրը

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ընտանիքում ողբերգություն է եղել: Մահացել է նրա 9-ամյա դուստր Քսանան:
Հինգ ամիս նա պայքարում էր ոսկորների քաղցկեղի դեմ:
«Մենք քեզ շատ կկարոտենք, մենք քեզ ամեն օր կհիշենք այն հույսով, որ ապագայում նորից կհանդիպենք: Դուք կլինես այն աստղը, որը կառաջնորդի մեր ընտանիքը: Հանգստացիր, Քսանիտա»,- գրել է Էնրիկեն Թվիթերում:
Էնրիկեն ունի ևս երկու երեխա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը