Բաժիններ՝

Ռեփեր Դրեյքը գերազանցել է The Beatles-ի երեք ռեկորդ և զայրացրել ռոքի սիրահարներին

Կանադացի ռեփեր Դրեյքը գերազանցել The Beatles խմբի երեք ռեկորդ: Այդ մասին հայտնել է Rolling Stone-ը:

Հիփ-հոփ կատարողի յոթ երգ միաժամանակ հայտնվել է Billboard չարթի թոփ-100-ում այն դեպքում, երբ լիվերպուլյան խմբի ռեկորդը հինգ կոմպոզիցիա էր: Բացի այդ, երաժիշտի 12 սինգլներ հայտնվել են թոփ-10-ում՝ Beatles-ից առաջ անցնելով մեկ թրեքով:

2019 թվականին արտիստը նաեւ ռոքերներից առաջ է անցել այն սինգլների ընդհանուր թվաքանակով, որոնք երկրորդ տեղն են զբաղեցրել թոփ-10-ում: Ի պատիվ իր ձեռքբերումների, Դրեյքը որոշել է տատու անել ճանապարհով քայլող The Beatles-ի մասնակիցների հետ:

Նկարը կրկնում է նրանց Abby Road ալբոմի շապիկի պատկերը, սակայն մի տարբերությամբ՝ երաժիշտների առջեւում Դրեյքն ինքն է, որը ձեռքով է անում: Ցանցի օգտատերերին զայրացրել է ռեփերի նոր տատուն, որոնք սկսել են նրան մեղադրել նարցիսիզմի մեջ, ինչպես նաեւ պնդել, որ The Beatles-ն անհամեմատ ավելի տաղանդավոր է, քան Դրեյքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս